суббота, 27 марта 2010 г.

"Halloween: Ամեն բան այլ է" համար 3

Օնլայն ընթերցանության համար նախատեսված բաժնում ներկայացվում է "Halloween" պարբերականի հերթական, երրորդ համարից հատվածներ: Հիշեցում` տեքստը հրապարակված է բնագրից, առանց նկարների և նախշազարդերի, տառա- և կետադրական սխալների ուղղումների:
Երրորդ համարն ամբողջությամբ լույս կտեսնի մինչև ապրիլի առաջին օրերը: Այն հասանելի կլինի ընթերցողներին այս ֆորումից:

Օնլայն ընթերցանության բաժնի մուտքն այստեղից:

суббота, 20 марта 2010 г.

"HMP" ֆորումի բարեփոխումներ

Պրոյեկտում նոր ծրագրերի կազմակերպման և փորձարկման, "Halloween: Ամեն բան այլ է" պարբերականի հերթական համարի վրա աշխատանքների և ֆորումի ընդհանուր որակի բարձրացման պատճառներով նոր պոստերի հրապարակումը տեղի կունենա 2-3 շաբաթը մեկ անգամ: Այս փոփոխության մեջ մտնում են iգրադարանի բաժինների լրացումները, նաև նորությունների հրապարակումները:
Պարբերականին վերաբերող պոստերի տեղադրման հաճախությունը չի փոխվել: Ապագայում նախատեսված ծրագրերից յուրաքանչյուրն աշխատելու է սեփական հաճախությամբ:

воскресенье, 14 марта 2010 г.

Երիտասարդության աշխարհից

Արդիականների բաժնում ընթերցողին են ներկայացվում արձակագիր Սիրանույշ Օհանյանի երկու պատմվածքները: Հեղինակի, գրեթե բոլոր ստեղծագործությունների նման, "Մի առավոտ" և "Լաբիրինթոս" գործերը ուղղված են պատանի և երիտասարդ ընթերցողին: Այլաբանական տարբեր և հեշտ ընկալելի հնարքների կիրառմամբ, գրողն անդրադառնում է երիտասարդության չձևավորված հոգեբանության և նրանց աշխարհընկալման փոփոխության հարցերին: Նրա աշխատանքներից շատերում գործող անձինք կրում են միայն խորհրդավոր անուններ կամ ընդհանրապես անուններ չունեն, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հեղինակի գործերը ծնունդ են առել ոչ մեկ կամ մի քանի մարդկային խմբերի վերաբերյալ, այլ ամբողջ երիտասարդության:
Հեղինակի թեթև գրելաոճի շնորհիվ, բոլոր փոխաբերական դրվագները հեշտությամբ վերածվում են իրականությունում տեղի ունեցած տարբեր երևույթների, որոնցով հարուստ է այսօրվա յուրաքանչյուր երիտասարդի հիշողությունը:

iԳրադարանի "Արդիականների" բաժնի մուտքն այստեղից:

среда, 3 марта 2010 г.

Նախատեսված ծրագրեր կես տարվա համար

Առաջին նշանակալից փաստն ընկերության համար մարտի վերջին լույս տեսնող "Halloween: Ամեն բան այլ է" պարբերականի հերթական, երրորդ համարն է, որի ստեղծման աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ: Բացի պարբերականից և գրադարանի տարբեր բաժինների համալրումից, նախատեսվում են հետևյալ ծրագրերը.
-Գրական խորհրդատու: Այս ծրագիրը գործելու է գլխավոր ֆորումում և իր դիմաց ունենալու է նպատակ, մակերեսային հոգեբանական վերլուծության շնորհիվ, հատուկ օրերի համար գրադարանից առանձնացնել գործեր, որոնք տվյալ օրը ամենահարմարը կլինեն ընթերցանության համար: Սկիզբը` ապրիլ:
-Ինտերակտիվ հրատարակչություն: Ծրագիրը հավաքագրելու և կազմելու է ի-գրքեր, իննովացիոն համակարգերի օգտագործմամբ, որոնց թվում ստեղծագործություններ երաժշտական ուղեկցությամբ: Սկիզբը` մայիս:
-Ամռանը նախատեսվում է "HMP" հրատարակչության կողմից ներկայացված գրքերից ամենահաջողվածի կենդանի տպագրումը, որը, ենթադրվում է, կպարունակի միստիկ ժանրի ստեղծագործություններ:
-Ամռան վերջին նախատեսվում է "Halloween" պարբերականի հիման վրա ձայնագրել ընկերության առաջին աուդիոգիրքը:

Մեկնաբանություններ.
Առողջ քննադատական և խրախուսական մեկնաբանությունների համար, մոտ ժամանակներում նախատեսվում է ստեղծել խորհուրդ-ակումբ, որի մեջ կներգրավվեն և որոշակի առավելություններ ձեռք կբերեն այն մասնակիցները, որոնք օբյեկտիվ մեկնաբանել են ընկերության յուրաքանչյուր քայլ և աշխատանք: Մինչ այդ, ցանկացած պոստում մեկնաբանությունները ողջունվում են, քանի որ որոշ դեպքերում դրանցից է կախված այս կամ այն ծրագրի զարգացման հետագա ճանապարհը: Ցանկալի է, այլ բլոգներում տեղադրված բաժինների կարծիքները թողնել այստեղ, տվյալ բաժնին վերաբերվող վերջին պոստում:

вторник, 23 февраля 2010 г.

Նոր աշխատանք` միմյանց սիրող էակներին

iԳրադարանի այս բաժնում ներկայացվում է նոր ստեղծագործություն սիրող հոգիների մասին: Ի հակառակ բաժնում ներկայացված այլ ստեղծագործությունների, այս գործում չեն օգտագործվել էթիկային հակասող բառեր և երևույթներ: Գործը գրված է նաև սիրուց վառվող և տանջվող մարդկանց հոգեվիճակի համար:
Մոտ ժամանակներում տվյալ բաժնում նախատեսվում է ներկայացնել նաև այլ հեղինակների աշխատանքները` նոր և փորձարարական ոճերով, առանց որևէ սահմանափակումների և նախազգուշացումներով:
Նոր գործը ներկայացվում է առանց սահմանափակումների !

Բաժնի մուտքն այստեղից:

воскресенье, 14 февраля 2010 г.

Խորը հոգեբանական ստեղծագործություն

Դասականների բաժնում ներկայացվում է ամերիկյան մանկական գրադարանում մեծ տեղ ունեցող Քեթրին Պատերսոնի "Կամուրջ դեպի Թերաբիթիա" վեպը: Չնայած այն հանգամանքին, որ գործը դասակարգված է մանկական գրականության շարքին, այն պարունակում է հոգեբանական բազմաթիվ դրվագներ և խնդիրներ, որոնք կկլանեն ոչ միայն մանուկ ընթերցողին: Վեպը թարգմանվել է ռուսերեն: Վեպի հիման վրա 1985 և 2007թթ. նկարահանվել են համանուն ֆիլմեր:
Դասականների բաժնի մուտքն այստեղից:

Վեպից հատվածներին կարելի է ծանոթանալ օնլայն ընթերցանության համար նախատեսված բաժնում: Մուտքն այստեղից:

суббота, 30 января 2010 г.

LOM: iԳրադարանի նոր բաժին

Մեր օրերում շատ են օգտագործվում այն խոսքերը, որ մարդիկ չեն կարդում կամ չեն ստեղծագործում: "HMP" iգրադարանի տվյալ բաժինը, որ ստեղծված է այս մտքին հակառակելու համար, իր մեջ ներառելու է արդի հեղինակների գործերը, անկախ դրանց ժանրային պատկանելիությունից` արձակ, չափածո, էսսե: Բոլոր հեղինակների գործերը նախապես ստուգվելու են չափանիշների համապատասխանության կետերով և ընտրվելու են միայն գեղեցիկ և իմաստալից աշխատանքները:
Ճիշտ է, այսօր շատերի կողմից են օգտագործվում վերը բերված խոսքերը, սակայն այս բաժնում բացվում են արդի հայ և միջազգային գրականության դռները:
iԳրադարանի նոր բաժինը գտնվում է hallolom.livejournal.com հասցեում, մուտքն այստեղից: