среда, 28 октября 2009 г.

Ենթազգայական խաղեր

Ենթազգայական խաղերի համար նախատեսված բաժինը գտնվում է hallorolg.wordpress.com հասցեում: Այստեղ հավաքված են լինելու տարբեր ժանրերի խաղեր և սցենարներ:

Խաղին մասնակցելու կանոններին և ձևին կարող եք ծանոթանալ այստեղից:

Խաղերին մասնակցելու կամ ծանոթանալու համար այցելեք այստեղ:

воскресенье, 25 октября 2009 г.

Ամսագրի ընդհանուր և առաջին համարի նկարագրությունը


Հայերեն, գեղարվեստական-միստիկական ժանրի, նկարազարդ, էլեկտրոնային ամսագիր "Halloween: Ամեն բան այլ է": Ամսագրում ներկայացվում է տվյալ ժանրի պատմություն սերիաներով: Լույս է տեսնում 3 ամիսը մեկ անգամ: Ընթերցողին է ներկայացվում ամսագրի առաջին համարը, որտեղ տեղ են գտել 3 հերոսների կյանքի պատմությունները: Ժանրին հատուկ քայլերով նկարագրված են առօրյա կյանքին բնօրոշ դրվագներ և երևույթներ: Այս ամենի հետ մեկտեղ ամսագրում պահպանված են միստիկական ժանրի խորհրդավորության կաթիլները:
Այս համարում դուք կարող եք ծանոթանալ 3 հերոսների հետ. Մարիամի` կյանքում իր տեղը չգտած և հույսի շողը պահպանած կախարդի, Մոռական գերբնական տոհմից Դանիելի, որ խճճվել է արդարության և խաբկանքի վերացական սարդոստայնում և աշխարհների ծայրում դատապարտված և հոգու հանգիստը կորցրած Յաման-Դայու հետ:


Տվյալ բլոգը նախատեսված է ամսագրի ընթերցողների միջև կապ հաստատելու, պատմության տարբեր դրվագներ քննարկելու, ամսագրի համարները ներբեռնելու և նորություններն իմանալու, ինչպես նաև մրցույթներ անցկացնելու համար, որտեղ կխաղարկվեն մրցանակներ:


"Halloween: Ամեն բան այլ է" ամսագրի առաջին համարը կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով.
Turbobit (RAR)
Deposit Files (ZIP)
4shared (RAR)
4shared (ZIP)