воскресенье, 2 мая 2010 г.

Վիլյամ Սարոյան

Դասականների բաժնում ընթերցողին ենք ներկայացնում Վիլյամ Սարոյանի “Օդապարուկ” պատմվածքը և “Բեվերլի Հիլզի հեծանվորդը” վիպակի “Գերդաստան” հատվածը: Ինչպես նրա, գրեթե բոլոր աշխատանքները սրանք նույնպես ներծծված են ինքնակենսագրական, իրական կյանքի հատվածներով և դրանց հիման վրա ստեղծված կերպարներով: Այս փաստերից ելնելով, ստեղծագործությունները ճիշտ հասկանալու համար կարևոր է տեղյակ լինել գրողի կյանքի որոշ իրադարձություններին:
Մասնավորապես, Սարոյանի մանկությունն անց է կացել որբանոցում: Այդ տարիները լուրջ հետք են թողել հեղինակի ներաշխարհի վրա, ինչից նա չի կարողացել ձերբազատվել ողջ կյանքի ընթացքում: Որբանոցի տխուր և միօրինակ կյանքն ու այդ պայմաններում լույսի շողի առկայության կարևորության մասին է պատմում “Օդապարուկը”:
Այս փաստը և ընտանիքից կտրված լինելու, երբեք սեփական, ապահովված ընտանիքում ապրելու հնարավորություն չունենալու երևույթները հիմք են ծառայել նրա հաջորդ աշխատանքին` վերաբերմունքը ընտանիքի և ընդհանրապես, գերդաստանի նկատմամբ սարոյանական մանուկ և արկածախնդիր ոգու աչքերով:
Բաժին կարելի է այցելել այստեղից:

понедельник, 26 апреля 2010 г.

“Halloween: Ամեն բան այլ է” համար 3

Հրապարակվել է “Halloween” պարբերականի երրորդ համարը, որտեղ ընթերցողը կարող է գտնել միստիկ պատմության շարունակությունը: Հերոսների կյանքի հանելուկային պատմությունները, սկիզբ առած առաջին համարից, շարունակում ենք բացահայտել: Նույնիսկ այս դեպքում, հավատարիմ պարբերականի ոճին, դրվագներից շատերը մնում են խորհրդավոր և թողնվում ընթերցողի հայեցողությանը:
Պրոյեկտի ստեղծման պահից, անցած ամիսների ընթացքում “Halloween” միստիկ ժանրի պարբերականը ձեռք է բերել իր յուրահատուկ ոճը և ձևը: Այս խոսքերի հիմքն է կազմում պարբերականի որակի բարձրացումը յուրաքանչյուր հերթական համարի հետ: Անմասն չեն մնում նաև ընթերցողների արձագանքները: Պարբերականը շարունակելու է իր յուրահատուկ և հնարավորին չափ հաճելի ոճի ձևավորումը, այդ պատճառով ընթերցողների ցանկացած մեկնաբանություն ողջունվում է:

Երրորդ համարի կարճ նկարագրությունը կարելի է գտնել պարբերականի երկրորդ էջին, հատվածներ տեքստից կարելի է ընթերցել օնլայն ընթերցանության համար նախատեսված բաժնում` նախանցած պոստում բերված հղումով: Համարն ամբողջությամբ կարելի է ներբեռնել հետևյալ հղումներով.
MediaFire /993KB
iFolder

воскресенье, 4 апреля 2010 г.

Դեպրեսիայի մասին

Փորձարարականների բաժնում ներկայացված նոր աշխատանքը այնպիսի արդիական թեմաների մասին է, ինչպիսիք են դեպրեսիաները և սթրեսները: Ստեղծագործության տեղադրման ժամանակը պատահական չէ ընտրված, քանի որ բազմաթիվ ցուցիչների վկայությամբ ինքնասպանությունների և հոգեկան բարդ խանգարումների թվերի անհամեմատ աճ է գրանցվել վերջին տարիների ընթացքում: Այս երևույթների մեջ իրենց ահագին տեղն են զբաղեցնում սթրեսները:
Չնայած այս ամենի լրջությանը, աշխատանքը գրված է բաժնին հատուկ ոճով և պարունակում է էթիկայից դուրս արտահայտություններ:
Բաժնի մուտքն այստեղից:

суббота, 27 марта 2010 г.

"Halloween: Ամեն բան այլ է" համար 3

Օնլայն ընթերցանության համար նախատեսված բաժնում ներկայացվում է "Halloween" պարբերականի հերթական, երրորդ համարից հատվածներ: Հիշեցում` տեքստը հրապարակված է բնագրից, առանց նկարների և նախշազարդերի, տառա- և կետադրական սխալների ուղղումների:
Երրորդ համարն ամբողջությամբ լույս կտեսնի մինչև ապրիլի առաջին օրերը: Այն հասանելի կլինի ընթերցողներին այս ֆորումից:

Օնլայն ընթերցանության բաժնի մուտքն այստեղից:

суббота, 20 марта 2010 г.

"HMP" ֆորումի բարեփոխումներ

Պրոյեկտում նոր ծրագրերի կազմակերպման և փորձարկման, "Halloween: Ամեն բան այլ է" պարբերականի հերթական համարի վրա աշխատանքների և ֆորումի ընդհանուր որակի բարձրացման պատճառներով նոր պոստերի հրապարակումը տեղի կունենա 2-3 շաբաթը մեկ անգամ: Այս փոփոխության մեջ մտնում են iգրադարանի բաժինների լրացումները, նաև նորությունների հրապարակումները:
Պարբերականին վերաբերող պոստերի տեղադրման հաճախությունը չի փոխվել: Ապագայում նախատեսված ծրագրերից յուրաքանչյուրն աշխատելու է սեփական հաճախությամբ:

воскресенье, 14 марта 2010 г.

Երիտասարդության աշխարհից

Արդիականների բաժնում ընթերցողին են ներկայացվում արձակագիր Սիրանույշ Օհանյանի երկու պատմվածքները: Հեղինակի, գրեթե բոլոր ստեղծագործությունների նման, "Մի առավոտ" և "Լաբիրինթոս" գործերը ուղղված են պատանի և երիտասարդ ընթերցողին: Այլաբանական տարբեր և հեշտ ընկալելի հնարքների կիրառմամբ, գրողն անդրադառնում է երիտասարդության չձևավորված հոգեբանության և նրանց աշխարհընկալման փոփոխության հարցերին: Նրա աշխատանքներից շատերում գործող անձինք կրում են միայն խորհրդավոր անուններ կամ ընդհանրապես անուններ չունեն, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հեղինակի գործերը ծնունդ են առել ոչ մեկ կամ մի քանի մարդկային խմբերի վերաբերյալ, այլ ամբողջ երիտասարդության:
Հեղինակի թեթև գրելաոճի շնորհիվ, բոլոր փոխաբերական դրվագները հեշտությամբ վերածվում են իրականությունում տեղի ունեցած տարբեր երևույթների, որոնցով հարուստ է այսօրվա յուրաքանչյուր երիտասարդի հիշողությունը:

iԳրադարանի "Արդիականների" բաժնի մուտքն այստեղից:

среда, 3 марта 2010 г.

Նախատեսված ծրագրեր կես տարվա համար

Առաջին նշանակալից փաստն ընկերության համար մարտի վերջին լույս տեսնող "Halloween: Ամեն բան այլ է" պարբերականի հերթական, երրորդ համարն է, որի ստեղծման աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ: Բացի պարբերականից և գրադարանի տարբեր բաժինների համալրումից, նախատեսվում են հետևյալ ծրագրերը.
-Գրական խորհրդատու: Այս ծրագիրը գործելու է գլխավոր ֆորումում և իր դիմաց ունենալու է նպատակ, մակերեսային հոգեբանական վերլուծության շնորհիվ, հատուկ օրերի համար գրադարանից առանձնացնել գործեր, որոնք տվյալ օրը ամենահարմարը կլինեն ընթերցանության համար: Սկիզբը` ապրիլ:
-Ինտերակտիվ հրատարակչություն: Ծրագիրը հավաքագրելու և կազմելու է ի-գրքեր, իննովացիոն համակարգերի օգտագործմամբ, որոնց թվում ստեղծագործություններ երաժշտական ուղեկցությամբ: Սկիզբը` մայիս:
-Ամռանը նախատեսվում է "HMP" հրատարակչության կողմից ներկայացված գրքերից ամենահաջողվածի կենդանի տպագրումը, որը, ենթադրվում է, կպարունակի միստիկ ժանրի ստեղծագործություններ:
-Ամռան վերջին նախատեսվում է "Halloween" պարբերականի հիման վրա ձայնագրել ընկերության առաջին աուդիոգիրքը:

Մեկնաբանություններ.
Առողջ քննադատական և խրախուսական մեկնաբանությունների համար, մոտ ժամանակներում նախատեսվում է ստեղծել խորհուրդ-ակումբ, որի մեջ կներգրավվեն և որոշակի առավելություններ ձեռք կբերեն այն մասնակիցները, որոնք օբյեկտիվ մեկնաբանել են ընկերության յուրաքանչյուր քայլ և աշխատանք: Մինչ այդ, ցանկացած պոստում մեկնաբանությունները ողջունվում են, քանի որ որոշ դեպքերում դրանցից է կախված այս կամ այն ծրագրի զարգացման հետագա ճանապարհը: Ցանկալի է, այլ բլոգներում տեղադրված բաժինների կարծիքները թողնել այստեղ, տվյալ բաժնին վերաբերվող վերջին պոստում: