Показаны сообщения с ярлыком Արդիական. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Արդիական. Показать все сообщения

воскресенье, 14 марта 2010 г.

Երիտասարդության աշխարհից

Արդիականների բաժնում ընթերցողին են ներկայացվում արձակագիր Սիրանույշ Օհանյանի երկու պատմվածքները: Հեղինակի, գրեթե բոլոր ստեղծագործությունների նման, "Մի առավոտ" և "Լաբիրինթոս" գործերը ուղղված են պատանի և երիտասարդ ընթերցողին: Այլաբանական տարբեր և հեշտ ընկալելի հնարքների կիրառմամբ, գրողն անդրադառնում է երիտասարդության չձևավորված հոգեբանության և նրանց աշխարհընկալման փոփոխության հարցերին: Նրա աշխատանքներից շատերում գործող անձինք կրում են միայն խորհրդավոր անուններ կամ ընդհանրապես անուններ չունեն, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հեղինակի գործերը ծնունդ են առել ոչ մեկ կամ մի քանի մարդկային խմբերի վերաբերյալ, այլ ամբողջ երիտասարդության:
Հեղինակի թեթև գրելաոճի շնորհիվ, բոլոր փոխաբերական դրվագները հեշտությամբ վերածվում են իրականությունում տեղի ունեցած տարբեր երևույթների, որոնցով հարուստ է այսօրվա յուրաքանչյուր երիտասարդի հիշողությունը:

iԳրադարանի "Արդիականների" բաժնի մուտքն այստեղից:

суббота, 30 января 2010 г.

LOM: iԳրադարանի նոր բաժին

Մեր օրերում շատ են օգտագործվում այն խոսքերը, որ մարդիկ չեն կարդում կամ չեն ստեղծագործում: "HMP" iգրադարանի տվյալ բաժինը, որ ստեղծված է այս մտքին հակառակելու համար, իր մեջ ներառելու է արդի հեղինակների գործերը, անկախ դրանց ժանրային պատկանելիությունից` արձակ, չափածո, էսսե: Բոլոր հեղինակների գործերը նախապես ստուգվելու են չափանիշների համապատասխանության կետերով և ընտրվելու են միայն գեղեցիկ և իմաստալից աշխատանքները:
Ճիշտ է, այսօր շատերի կողմից են օգտագործվում վերը բերված խոսքերը, սակայն այս բաժնում բացվում են արդի հայ և միջազգային գրականության դռները:
iԳրադարանի նոր բաժինը գտնվում է hallolom.livejournal.com հասցեում, մուտքն այստեղից:

пятница, 29 января 2010 г.

Library of Modern: Արդի հեղինակների գործերի ծանոթացում

Մոտ ժամանակներում կբացվի iգրադարանի նոր բաժին, որտեղ տեղադրվելու են ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները: Այժմ, ընթերցողին է ներկայացվում այդ բաժնում նախատեսված հեղինակների աշխատանքներից մի քանիսը, օնլայն ռեժիմում:
Այստեղ տեղ գտած գործերին ամբողջությամբ, հեղինակների մնացած աշխատանքներին և այլ հեղինակների գործերին ընթերցողը կարող է ծանոթանալ շուտով, iգրադարանի նոր բաժնում:

Օնլայն ընթերցանության համար նախատեսված բաժին այցելեք այստեղից: