суббота, 30 января 2010 г.

LOM: iԳրադարանի նոր բաժին

Մեր օրերում շատ են օգտագործվում այն խոսքերը, որ մարդիկ չեն կարդում կամ չեն ստեղծագործում: "HMP" iգրադարանի տվյալ բաժինը, որ ստեղծված է այս մտքին հակառակելու համար, իր մեջ ներառելու է արդի հեղինակների գործերը, անկախ դրանց ժանրային պատկանելիությունից` արձակ, չափածո, էսսե: Բոլոր հեղինակների գործերը նախապես ստուգվելու են չափանիշների համապատասխանության կետերով և ընտրվելու են միայն գեղեցիկ և իմաստալից աշխատանքները:
Ճիշտ է, այսօր շատերի կողմից են օգտագործվում վերը բերված խոսքերը, սակայն այս բաժնում բացվում են արդի հայ և միջազգային գրականության դռները:
iԳրադարանի նոր բաժինը գտնվում է hallolom.livejournal.com հասցեում, մուտքն այստեղից:

пятница, 29 января 2010 г.

Library of Modern: Արդի հեղինակների գործերի ծանոթացում

Մոտ ժամանակներում կբացվի iգրադարանի նոր բաժին, որտեղ տեղադրվելու են ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները: Այժմ, ընթերցողին է ներկայացվում այդ բաժնում նախատեսված հեղինակների աշխատանքներից մի քանիսը, օնլայն ռեժիմում:
Այստեղ տեղ գտած գործերին ամբողջությամբ, հեղինակների մնացած աշխատանքներին և այլ հեղինակների գործերին ընթերցողը կարող է ծանոթանալ շուտով, iգրադարանի նոր բաժնում:

Օնլայն ընթերցանության համար նախատեսված բաժին այցելեք այստեղից:

воскресенье, 17 января 2010 г.

“Halloween: Ամեն բան այլ է” համար 2

Ընթերցողին է ներկայացվում “HMP”-ի ամսագրի երկրորդ համարը: “Halloween: Ամեն բան այլ է” երկրորդ համարում շարունակվում է հերոսների կյանքի բացահայտումը, նրանց ավելի խորը ծանոթացումն ընթերցողին: Առաջին համարում տեղ գտած անհասկանալի երևույթների ու կերպարների վրա մասնակի լույս կգցի հերթական համարը: Մասնավորապես` Դանիել Մոռականի ով լինելը, ակնոցներով խորհրդավոր երիտասարդի գործունեությունն ու Յաման-Դայու կյանքի պատմությունը: Կշարունակվի նաև Մարիամի` կախարդ հերոսուհու պատմությունը:
Այս համարն ընթերցելուց առաջ, խորհուրդ է տրվում ծանոթանալ ամսագրի առաջին համարին, որպես պատմության սկիզբ:


“Halloween 2” կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով.

TurboBit; iFolder; MediaFire;

Ծրագրային ապահովումը ներբեռնեք հետևյալ հղումներով: Դրանց կարճ նկարագրությունը բերված է նախորդ պոստում:

STDUViewer (1,5MB); WinDjView (0,5MB);

среда, 13 января 2010 г.

"Halloween: Ամեն բան այլ է"-Առաջին համար, նոր հնարավորությամբ

Այժմ "Halloween" ամսագրի առաջին համարը հասանելի է ընթերցողին նոր "DjVu" ֆորմատով, ինչը հնարավորություն է տվել փոքրացնել ամսագրի ծավալը, որի շնորհիվ առաջին համարը կարելի է ներբեռնել անգամ դանդաղ ինտերնետ կապով և թույլ հզորությամբ համակարգչով:

Նոր ֆորմատով առաջին համարը կարելի է ներբեռնել հետևայլ հղումներով.
MediaFire;
iFolder:


"DjVu" ֆայլերը դիտելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովումները և դրանց կարճ նկարագրությունները: Ներկայացվում են նաև հղումներ, որոնցով կարելի է ներբեռնել ծրագրերը.
---WinDjView (0.5 MB)-Ծրագրի առավելությունը նրա փոքր ծավալն է, ինչը հնարավորություն է տալիս օգտագործել այն առանց Windows-ում տեղադրելու (инсталяция): Բացասական կողմ` "DjVu" ֆորմատով ֆայլերը չեն ճանաչում ծրագիրը, որի պատճառով յուրաքանչյուր նոր ֆայլ բացելիս հարկ է լինում դիմել ծրագրի գլխավոր էջին և բոլոր գործող 400;ւթյուններն իրականացնել այնտեղից: Ծրագիրը կարելի է ներբեռնել այստեղից:
---STDU.Viewer (1,5 MB)-Ծրագրի առավելությունը նրա լրացուցիչ հնարավորությունների մեջ է, մասնավորապես այն կարող է աշխատել այլ ֆորմատների հետ, որոնք օգտագործվում են
ի-գրքերի և ամսագրերի արտադրության մեջ: Տեղադրումից հետո, բոլոր "DjVu" ֆայլերը ճանաչում են ծրագիրը: Այն կարելի է ներբեռնել այստեղից:

суббота, 9 января 2010 г.

Նոր ստեղծագործություններ


Դասականների համար նախատեսված բաժնում ներկայացվում է Հովհ. Թումանյանի մի քանի գեղեցիկ լեգենդների հավաքածու, որոնց խորհուրդ է տրվում ծանոթանալ, թեկուզ միայն հանգստի և գեղեցիկի զգացումը չկորցնելու համար:


Տվյալ բաժին այցելեք այստեղից: