Показаны сообщения с ярлыком Դասական. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Դասական. Показать все сообщения

воскресенье, 2 мая 2010 г.

Վիլյամ Սարոյան

Դասականների բաժնում ընթերցողին ենք ներկայացնում Վիլյամ Սարոյանի “Օդապարուկ” պատմվածքը և “Բեվերլի Հիլզի հեծանվորդը” վիպակի “Գերդաստան” հատվածը: Ինչպես նրա, գրեթե բոլոր աշխատանքները սրանք նույնպես ներծծված են ինքնակենսագրական, իրական կյանքի հատվածներով և դրանց հիման վրա ստեղծված կերպարներով: Այս փաստերից ելնելով, ստեղծագործությունները ճիշտ հասկանալու համար կարևոր է տեղյակ լինել գրողի կյանքի որոշ իրադարձություններին:
Մասնավորապես, Սարոյանի մանկությունն անց է կացել որբանոցում: Այդ տարիները լուրջ հետք են թողել հեղինակի ներաշխարհի վրա, ինչից նա չի կարողացել ձերբազատվել ողջ կյանքի ընթացքում: Որբանոցի տխուր և միօրինակ կյանքն ու այդ պայմաններում լույսի շողի առկայության կարևորության մասին է պատմում “Օդապարուկը”:
Այս փաստը և ընտանիքից կտրված լինելու, երբեք սեփական, ապահովված ընտանիքում ապրելու հնարավորություն չունենալու երևույթները հիմք են ծառայել նրա հաջորդ աշխատանքին` վերաբերմունքը ընտանիքի և ընդհանրապես, գերդաստանի նկատմամբ սարոյանական մանուկ և արկածախնդիր ոգու աչքերով:
Բաժին կարելի է այցելել այստեղից:

воскресенье, 14 февраля 2010 г.

Խորը հոգեբանական ստեղծագործություն

Դասականների բաժնում ներկայացվում է ամերիկյան մանկական գրադարանում մեծ տեղ ունեցող Քեթրին Պատերսոնի "Կամուրջ դեպի Թերաբիթիա" վեպը: Չնայած այն հանգամանքին, որ գործը դասակարգված է մանկական գրականության շարքին, այն պարունակում է հոգեբանական բազմաթիվ դրվագներ և խնդիրներ, որոնք կկլանեն ոչ միայն մանուկ ընթերցողին: Վեպը թարգմանվել է ռուսերեն: Վեպի հիման վրա 1985 և 2007թթ. նկարահանվել են համանուն ֆիլմեր:
Դասականների բաժնի մուտքն այստեղից:

Վեպից հատվածներին կարելի է ծանոթանալ օնլայն ընթերցանության համար նախատեսված բաժնում: Մուտքն այստեղից:

суббота, 9 января 2010 г.

Նոր ստեղծագործություններ


Դասականների համար նախատեսված բաժնում ներկայացվում է Հովհ. Թումանյանի մի քանի գեղեցիկ լեգենդների հավաքածու, որոնց խորհուրդ է տրվում ծանոթանալ, թեկուզ միայն հանգստի և գեղեցիկի զգացումը չկորցնելու համար:


Տվյալ բաժին այցելեք այստեղից:

понедельник, 21 декабря 2009 г.

Դասական iգրադարանի բացում


Ֆորումի տվյալ բաժինը նախատեսված է ինտերակտիվ գրադարանի համար: Այստեղ են տեղադրվելու դասական հեղինակների գործերը, որոնք ինչ-որ չափով կապ ունեն "Halloween" ամսագրի հետ` ժանրային, ոճական, կամ ուղղակի հայտնի, խորհրդով և գեղեցիկ աշխատանքներ են: Սկզբում այստեղից հասանելի կլինեն միայն մի քանի գործեր, ժամանակի ընթացքում դրանց քանակը կաճի:
Շուտով կբացվի այլ բաժին, որտեղ հավաքված կլինեն երիտասարդ հեղինակների գործերը:
Դասականների iգրադարան այցելեք halloloc.livejournal.com հասցեով: