воскресенье, 27 декабря 2009 г.

Շնորհավոր Նոր 2010 թվական


Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ !

Ծրագրերի համակարգ "Halloween Magazine Projects"-ը շնորհավորում է ձեր Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթելով երազանքների իրականացում, սեր և իմաստություն: Եվ թող որ այս տարի ձեր տուն այցելեն երջանկությունն ու կայունությունը:
Տոների առիթով "Halloween" պարբերականի առաջին, կենդանի համարը կարելի է պատվիրել և ստանալ անվճար:

Merry Christmas and Happy New Year !


"Halloween: Ամեն բան այլ է" համար 2

Օնլայն ընթերցանության համար նախատեսված բաժնում ներկայացված է "Halloween" պարբերականի երկրորդ համարից մի քանի էջ, ծանոթանալու համար: Մոտակա օրերին ընթերցողին կներկայացվի համարն ամբողջությամբ, որը կարելի է ներբեռնել այս ֆորումից:

Օնլայն բաժին այցելեք hallooread.blogspot.com հասցեով:

суббота, 26 декабря 2009 г.

"HMP" գրադարան: Նոր բաժնի բացում

Տվյալ բաժինը հանդիսանում է "HMP" գրադարանի մի մասը: Այստեղ տեղ են գտնում այն գործերը, որոնց համար բարդ է որոշել ժանրային կամ լեզվային տեսակները, թեպետ յուրաքանչյուր գործ անդրադառնում է համամարդկային խնդիրներին: Այս բաժնում տեղ գտած աշխատանքներում առկա են էթիկայի կանոններից դուրս արտահայտություններ, երևույթներ: Բաժնի ուսումնասիրությունը և ընթերցանությունը խորհուրդ չի տրվում աղջիկներին և 15 տարեկանից ցածր տղաներին:
iԳրադարանի LOS բաժինը գտնվում է hallolos.blogspot.com հասցեում: Կարող եք այցելել այստեղից:

понедельник, 21 декабря 2009 г.

Դասական iգրադարանի բացում


Ֆորումի տվյալ բաժինը նախատեսված է ինտերակտիվ գրադարանի համար: Այստեղ են տեղադրվելու դասական հեղինակների գործերը, որոնք ինչ-որ չափով կապ ունեն "Halloween" ամսագրի հետ` ժանրային, ոճական, կամ ուղղակի հայտնի, խորհրդով և գեղեցիկ աշխատանքներ են: Սկզբում այստեղից հասանելի կլինեն միայն մի քանի գործեր, ժամանակի ընթացքում դրանց քանակը կաճի:
Շուտով կբացվի այլ բաժին, որտեղ հավաքված կլինեն երիտասարդ հեղինակների գործերը:
Դասականների iգրադարան այցելեք halloloc.livejournal.com հասցեով:

пятница, 13 ноября 2009 г.

"Halloween"-ը օնլայն ռեժիմում


Այսուհետև, "Halloween: Ամեն բան այլ է " ամսագրի յուրաքանչյուր համարի հիշարժան էջերին կարելի է ծանոթանալ օնլայն ռեժիմում: Այդ ռեժիմում ներկայացված են լինելու միայն մի քանի էջեր տվյալ համարից, ընթերցողին դրա հետ մակերեսորեն ծանոթացնելու նպատակով: Այս ֆունկցիան կատարող բլոգը գտնվում է http://halloonline.blogspot.com/հասցեում:

воскресенье, 8 ноября 2009 г.

ԾՀ "Halloween Magazine Projects"-ի առաջիկա ծրագրերը և նախատեսված պրոյեկտները


Ծրագրերի համակարգ “HMP”-ին իր գործունեությունը սկսել է 2009թ, սեպտեմբերից, միստիկ ժանրի ամսագրի արտադրությունով: Halloween: Ամեն բան այլ է ինտերնետ ամսագրի առաջին համարը անվճար ներկայացված է ընթերցողին: Այժմ արդեն գործում է կենդանի, առաջին համարի պատվերի և առաքման ծրագիրը: Դեկտեմբերի կեսերին նախատեսված է ինտերնետ ամսագրի երկրորդ համարի ներկայացումը ընթերցողին տվյալ ֆորումում:
“HMP”-ը սկսել է մի նոր ծրագիր, որի նպատակը ենթազգայական խաղերի կազմակերպումն է, ամբողջությամբ հայերեն լեզվով: Շուտով, տվյալ ծրագրի շրջանակներում, սպասվում են նոր սցենարներ:
“HMP”-ի առաջիկա ծրագրի շրջանակներում, որոնց իրականացումը ծրագրավորված է մինչ Ամանոր, նախատեսվում են վիկտորինաների և մրցույթների կազմակերպում, մրցանակների խաղարկություն, այլ հեղինակների ստեղծագործությունների հրապարակման և ինտերակտիվ հրատարակչության ստեղծման հատուկ ծրագրեր:

Փնտրողական մեքենաների համար

ԾՀ Halloween Magazine Projects-ի փնտրողական ինտերնետ համակարգերի և մեքնաների համար նախատեսված բլոգը գտնվում է halloween-text.blogspot.com հասցեում: